Главная
Регистрация
Вход
Вторник
19.03.2024
11:41
Приветствую Вас Гость | RSS
Мой сайт

Меню сайта

Категории раздела
Мои статьи [1]

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 175

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

 Каталог статей 
Главная » Статьи

Всего материалов в каталоге: 1
Показано материалов: 1-1


Հակաբեղմնավորիչների ճիշտ ընտրությունը


Հղիությունից պաշտպանվելոու որևէ լիարժեք մեթոդ գոյություն չունի: Նրանցից յուրաքանչյուրը ունի ինչպես դրական այնպես էլ բացասական կողմեր: Հակաբեղմնավորիչները միայն նվազեցնում են հղիության զարգացման ռիսկը և ոչ բացառում այն: Կրկնակի արդյունավետ է հղիության վերահսկումը, երբ տղամարդը կիսում է ընտանիքի պլանավորման պատասխանատվոությունը:

Գոյություն ունեն անցանկալի հղիությունից պաշտպանվելու բազմաթիվ մեթոդներ, որոնց ընտրությունը կախված է տարիքային խմբերից և օրգանիզմի ընդհանուր վիճակից: Վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ տարածված հակաբեղմնավորման մեթոդներից առավել արդյունավետ են օրալ (հորմոնալ պրեպարատներ) և ներարգանդային հակաբեղմնավորիչները: Սակայն պետք է հաշվի առնել, որհորմոնալ պրեպարատների կիրառումը կրում է խիստ անհատական բնույթ, հիմնականում խորհուրդ է տրվում միջին տարիքի կանանց ընդ որում պրեպարատի ընտրոությունը կատարվում է անպայման բժշկի խորհրդատվությամբ, անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

Ներարգանդային հակաբեղմնավորիչների թվին են պատկանում պարույրները, որոնք առավել ցուցված են պարբերաբար սեռական կյանքով ապրողներին, քանի որ ունեն տևական ազդեցություն: Ներարգանդային միջոցների արդյունավետության գործակիցը կազմում է 98% և որ ամենակարևորն է կողմնակի ազդեցությունները համեմատաբար ավելի քիչ են: Իսկ ներհեշտոցային միջոցները` մոմիկները և մածուկները ունեն ավելի կարճատև ազդեցոքւթյուն / ազդեցությունը սկսվում է տեղադրելուց 5 րոպե հետո տևում է մինչև 4 ժամ/, որոնք հակաբեղմնավորիչ հատկությունից բացի օժտված են նաև հակամանրեային և բուժիչ ազդեցություն:

Ընդհատված սեռական հարաբերությունը հղիությունից պաշտպանվելու առավել տարածված մեթոդներից է: Այն ինչպես և մյուս տարբերակները ունի իր դրական և բացասական կողմեր: Այս մեթոդի առավելությունն այն է, որ հատուկ նախապատրաստվածություն կամ ծախսեր չի պահանջում և ցանկացած պահի կարող է կիրառվել: Այս մեթոդը արդյունավետ է համարվում միայն 80% դեպքերում, քանի որ հնարավոր է նախասերմնաժայթքում հեղուկում, սպերմատոզոիդների առկայություն հետևապես հղիության զարգացում: Այն ունի նաև արտահայտված կողմնակի ազդեցություններ: Տևական այս մեթոդով պաշտպանվելը պատճառ է հանդիսանում այնպիսի սեռական խանգարումների, ինչպիսիք են կանանց մոտ անօրգազմիա և սեռական ցանկության իջեցում, տղամարդկանց մոտ վաղաժամ սերմնածայթքում, սեռական թուլություն և նևրոզ ի վերջո կարող է պատճառ լինել զույգի մոտ սեռական աններդաշնակության:

Կենսաբանական կամ օրացույցային մեթոդը, որի արդյունավետության գործակիցը կազմում է 90%, հիմնված է ձվազատման ժամկետի որոշման և նշված օրերին սեռական հարաբերությունների հաճախականության սահմանափակման վրա: Սովորաբար այն դաշտանային ցիկլի 14-րդ օրն է, սակայն ապահովության համար խորհուրդ է տրվում խուսափել սեռական հարաբերություններից 10-ից մինչև 17-րդ օրը, այսինքն մեկ շաբաթ:

Մեխանիկաական հակաբեղմնավորիչներից լայն տարածում ունեն պահպանակները, որի արդյունավետության գործակիցը կազմում է 88% Մեթոդի առավելությունը կայանում է նրա օգտագօրծման հարմարավետության և պարզության մեջ: Պահպանակների առավելության ևս մեկ կարևոր հանգամանք, այն գրեթե 99% պաշտպանում է սեռավարակներից:

Այնուամենայնիվ պետք է հիշել, որ անցանկալի հղիությունից պաշտպանվելու ցանկացած մեթոդի արդյունավետությունը աճում է վերջինիս ճիշտ և մշտական կիրառման դեպքում:

Աղբյուրը` sexology.am


Мои статьи | Просмотров: 530 | Добавил: Ash | Дата: 10.03.2012 | Комментарии (0)


Поиск

Друзья сайта

Copyright MyCorp © 2024
Бесплатный хостинг uCoz